02/12/2020 12:12
Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը 2016 թվականի նոյեմբերի 3-ին նշանակվել էր նույն պաշտոնին, սակայն 2019 թվականի հունիսի 11-ին, Բակո Սահակյանի հրամանագրով, ազատվել էր պաշտոնից։
Մինչ այս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Բաբայանը, սակայն նա նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է իր՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները:
Բաբայանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի մայիսի 29-ին։