02/12/2020 19:38
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները վաղը 18։00-ին կփակեն Երևանի փողոցները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների «Արժանապատվության երթ»-ի ժամանակ հայտարարվեց՝ պետք է սկսել անհնազանդության ակցիաներ։
«Վաղը՝ ժամը 18։00-ին, կոչ ենք անում Երևանի տարբեր փողոցներում իրականացնել անհնազանդության ակցիաներ», - ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ պետք է փակել փողոցներ ու ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղ չունի։
«Ժամը վեցին ապակենտրոն սկզբունքով փակում ենք Երևանի փողոցները», - հայտարարեց նա։