02/12/2020 14:06
Պուտին. Հայաստանն անցել է պատմության ծանր ժամանակաշրջան, բայց Ղարաբաղի վերաբերյալ որոշումներն անհրաժեշտ էին
Հայաստանն ու նրա ժողովուրդը անցել են իրենց պատմության դժվարին շրջանը, բայց Ղարաբաղի վերաբերյալ անհրաժեշտ որոշումներ են կայացվել, չորեքշաբթի ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ», - նշել է Պուտինը:
Նա այդ որոշումներն անվանել է «ցավոտ, բայց անհրաժեշտ» և ընդգծել, որ դրանց ընդունումը պահանջել է անձնական մեծ քաջություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
«Սա ակնհայտ բան է: Այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս: Նա իր վրա է վերցրել այդ պատասխանատվությունը», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ ՀԱՊԿ գործընկերների խնդիրն է աջակցել ՀՀ վարչապետին և նրա թիմին՝ խաղաղ կյանք հաստատելու, բոլոր որոշումների իրականացմանը հասնելու և դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար: