02/12/2020 09:51
«Հրապարակ». Անվստահությունն անգամ իր թիմում է, դրա համար Փաշինյանը չի չեղարկում ռազմական դրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահությունն ամենուր է, անգամ իր թիմում։ Ահա թե ինչու Փաշինյանը հրաժարվում է չեղարկել ռազմական դրությունը, որից հետո վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորություն կառաջանա։ Եթե նա համոզված լիներ, որ թիմը հավատարիմ է, արդեն չեղարկած կլիներ ռեժիմը, սակայն կարծում է, որ հենց մեծամասնության պատգամավորներն են իրեն անակնկալներ մատուցելու՝ իմպիչմենթ սկսելով։
Մեզ ասացին, որ քայլ առ քայլ կվերացնեն ռազմական ռեժիմից բխող բոլոր սահմանափակումները։ Արդեն չեն գործում հավաքների, մամուլի հրապարակումների սահմանափակումները, հաջորդը կլինի երկրից մեկնելու հնարավորության վերականգնումը։
Բայց ռազմական դրությունը կպահպանվի ռազմական՝ զորքի տեղաշարժի և այլ նպատակներով, իսկ իրական նպատակը կլինի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը կանխելը»։