02/12/2020 18:40
Նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Քննարկում ենք նոյեմբերի 10-ը հայրենադավությա՞ն, թե՞դավաճանության օր հռչակվի, այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց մայիսի 8-ը, գողացավ Շուշիի ազատագրման մեր եռատոն հաղթանակը և, ուրեմն, նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր, մենք պետք է սգանք այդ օրը», - ասաց նա։
Նա նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հստակ է՝ կապիտուլացիոն փաստաթղթի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
«Մնացածը, ես այսպես եմ հասկացել, իրեն ու իր թիմին հեռանալու դեպքում կտրվեն անվտանգության երաշխիքներ», - ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության անկման, Հայաստանի ու Արցախի պարտության խորհրդանիշն է ու այդ խորհրդանիշը րոպե առաջ պետք է հեռանա։
«Ամեն ինչ պետք է անել՝ օր առաջ հասնելու այս մարդու հրաժարականին», - նշեց Զոհրաբյանը։