02/12/2020 15:01
«Լաչինում եվրո տուն եմ թողել թուրքին, ստեղ ավտոկայանում ենք քնում. Փաշինյանն ասում էր՝ օգնում են. ու՞ր ա». Արցախցի (Տեսանյութ)
Մեկը մյուսի վրա է գցում, խաբում, տանում-բերում են՝ օգնություն չկա, Aysor.am-ին պատմեց Արցախից Հայաստան եկած Մարիետա Մելքոնյանը: Տիկին Մարիետան բազմանդամ ընտանիքի հետ օգնություն ստանալու հույսով ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում էր:
«Լաչինում վեշը մեջը եվրո տուն եմ թողել թուրքին, ստեղ ավտոկայանում ենք քնում», - անզորությունից արտասվելով՝ պատմում էր տիկինը, հաշմանդամություն ունեցող որդին էլ նրա ձեռքն էր համբուրում, մխիթարում:
«Փաշինյանն ասում էր՝ օգնում են, բա ու՞ր ա էտ օգնությունը», - հարցնում է տիկին Մարիետան: