02/12/2020 11:20
Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքից պայթյունավտանգ առարկաների որոնումն ավարտվել է
Խաղաղապահները շարունակում են սակրավորական աշխատանքները Լեռնային Ղարաբաղում:
«Անցած օրվա ընթացքում ավարտվել է տեղանքի ուսումնասիրությունը, Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքից պայթյունավտանգ առարկաների որոնումն ու մաքրումը», - նշել են գերատեսչությունում:
Նաև, պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետներն օգնել են վերականգնել էլեկտրաէներգիան և ջերմամատակարարումը:
Մոտ ապագայում խաղաղապահների աջակցությամբ բացվելու են ուսումնական այլ հաստատություններ:
Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տեղանք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել 1077 պայթյունավտանգ առարկա: