02/12/2020 14:19
Պուտինը կոչ է արել օգնել Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց
Կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ կարևոր է համատեղ օգնություն տրամադրել տարածաշրջանում, ռազմական գործողությունների գոտում տուժած մարդկանց: Օգնություն ցուցաբերել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը: Քանդված ենթակառուցվածքների վերականգնմամբ: Պատմության, կրոնի ու մշակույթի հուշարձանների պահպանությամբ», - հայտարարել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում: