02/12/2020 14:45
Պուտինը ՀԱՊԿ-ին համերաշխության կոչ է արել պատմական ճշմարտությունը պահպանելու գործում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները պետք է գործեն համերաշխ՝ պահպանելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հիշողությունը, և միջազգային հանրությանն ազդարարեն խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց վճռականության մասին:
«Մենք երախտապարտ ենք կազմակերպության դաշնակիցներին՝ միջազգային պլատֆորմներում Ռուսաստանի կողմից առաջ քաշված նախաձեռնություններին աջակցելու համար՝ պատմական ճշմարտությունը պահպանելու և նացիզմի արդարացման դեմ իր ցանկացած դրսևորումներում: ՀԱՊԿ բոլոր անդամները դարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևի ռուսական նախագծի համահեղինակներ», - ասել է նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:
Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել գործել համերաշխ՝ պաշտպանելով ժողովուրդների մեծ հաղթանակի ու հերոսության հիշողությունը: