02/12/2020 12:38
ԱՄՆ սենատորները Վաշինգտոնին կոչ են անում մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին
ԱՄՆ իշխանությունները պետք է օգնություն ցուցաբերեն հումանիտար ճգնաժամից տուժած Լեռնային Ղարաբաղին: Այս մասին ասվում է դեկտեմբերի 2-ին ԱՄՆ սենատորներ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի և հանրապետական Ռոբ Պորտմանի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Մենենդեսի մամուլի ծառայությունը:
Հայտարարությունը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատի Հատկացումների կոմիտեին հատկացնել «ֆինանսավորում 2021 հատկացումների վերջնական օրինագծի շրջանակներում` Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը լուծելու համար»:
Բացի այդ, երկու սենատորներն էլ «ընդգծել են ճգնաժամի լրջությունը և ամերիկյան օգնության կարևոր նշանակությունը»:
«Հումանիտար իրավիճակը Հարավային Կովկասում ծանր է և միայն կվատանա ձմռան մոտենալուն պես», - նշում են Մենենդեսը և Պորտմանը:
Որպես օրինակ՝ նրանք նշում են կորոնավիրուսի համաճարակը և «վերջերս Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը», որը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքին և հանգեցրել տեղահանման, ըստ քաղաքական գործիչների, տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության կեսից ավելին, ներառյալ կանանց և երեխաների 90%-ը:
«Մարտերը հնարավոր է դադարեցվել է, բայց դրա հասցրած վնասը կշարունակի սպանել մարդկանց միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների բացակայության պայմաններում», - ասել են ԱՄՆ սենատորները: