02/12/2020 16:28
Ի՞նչ ադրբեջանական ապրանք. ժողովուրդ ջան, բերեք մի հատ մեր տեղական արտադրության հարցերը լուծենք. Բաբկեն Թունյան
Թուրքական ապրանքների ներկրումը թույլ տալու որոշում չկա. այդ ապարանքների ներմուծման արգելքի որոշումը որևէ մեկը չի չեղարկել: Այն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 31-ից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Թուրքական ապրանքների մասին հիմա խոսք չի գնում», - նշեց պատգամավորը:
Լրագրողներ հարցին՝ իսկ ի՞նչ է լինելու ադրբեջանական ծագման ապրաքների դեպքում, Բաբկեն Թունյանը զարմանքով արձագանքեց.
«Ի՞նչ ադրբեջանական ապրանք: Ժողովուրդ ջան, բերեք մի հատ մեր տեղական արտադրության հարցերը լուծենք, վերջացնենք», - ասաց նա:
Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանն Ադրբեջանի հետ առևտրային կապերի մասին լրագրողների հարցին երեկ հարցով էր պատասանել. «Եթե մենք կարողանանք մեր ապրանքները վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնո՞ւմ եք»: