02/12/2020 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1264 դեպք, մահերի թիվն ավելացել է 43-ով
Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 137 231 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1264-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 111 795 (+1430) մարդ, այս պահին բուժվում է 22 641-ը (-209):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2795 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2228 (+35), իսկ այլ պատճառներով՝ 567 (+8):
Մեկ օրում մահացել է 43 մարդ: