03/12/2020 13:17
Ավագանու ևս երկու անդամ է հեռացել «Իմ քայլը» խմբակցությունից
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը և Մեսրոպ Պապիկյանը վայր են դրել իրենց մանդատները։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Ցիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի՝ ավագանու անդամների լիազորությունները», - նշված է քաղաքապետարանի պաշտոնական էջում։
Ավելի վաղ ավագանու մանդատը վայր էր դրել նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը, իսկ Իզաբելլա Աբգարյանը հայտարարել էր խմբակցությունից հեռանալու մասին։