03/12/2020 16:18
Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր կներկայացնի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Մեր քայլերի հաջորդականության մասին կխոսենք առաջիկա՝ դեկտեմբերի 5-ի հանրահավաքին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այդ հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր կներկայացնի», - ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում պետք է լուծվի նոր վարչապետի ընտրության հարցը։
«Այսօր կա այդ պահանջը, պարզապես պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները և կարճ ժամանակահատվածում ԱԺ-ում եղած պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից և կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին», - նշեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր նիստ են հրավիրել, ձևավորել «Հայրենիքի փրկության խորհուրդ» և որոշել որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։