03/12/2020 11:53
Մինչև չականազերծեն, մարդկանց խորհուրդ կտամ Արցախ չվերադառնալ. շուշեցի
Դեռ պատերազմի մեջ ենք, առաջին հերթին պետք է մտածել անվտանգության, հետո միայն տան մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում գտնվող շուշեցի Նարինե Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ Ստեփանակերտ չի գնում, որովհետև իր անվտանգությունն ապահովված չէ:
«Մինչև չականազերծեն, մարդկանց խորհուրդ կտամ չվերադառնալ, որպես ծնող ես վախենում եմ», - ասաց տիկին Նարինեն:
«Այստեղ մենք չենք ասում՝ տուն ենք ուզում հենց Երևանում, թեկուզ Հայաստանի գյուղերում», - նկատեց նա՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ու սփյուռքի հայերին՝ արցախցիներին աջակցելու համար: