03/12/2020 16:15
Փաշինյանի՝ ամեն րոպե ավելի իշխանության մնալն անվտանգային նոր խնդիրներ է կուտակում. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Առաջին կարևորագույն հարցն ապազգային իշխանությունը հեռացնելն է, որպեսզի երկրի առաջ ծառացած հարցերը լուծվեն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ ռազմագերիների հարցն ամենակաևոր խնդիրներց է:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել: Նիստում որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:
Սաղաթելյանն ասաց, որ Փաշինյանը կա՛մ իքնակամ պետք է հեռանա, կա՛մ ԱԺ-ն քննարկի պաշտոնանակության հարցը և ընտրի ժամանակավոր վարչապետի թեկնածու:
«Փաշինյանը ստիպված է հրաժարական տալ, որովհետև այլ ճանապարհ չունի: Պետք է հեռանա րոպե առաջ, անցնցում: Նրա՝ ամեն րոպե ավելի իշխանության մնալը հյուծում է մեր երկրը, անվտանգային նոր խնդիրներ է կուտակում», - ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև հայտնեց, որ խորհրդարանական խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանը» գործընթացի կենտրոնական ուժերից է, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի հետ հանդիպել է, փոխանցել իրենց առաջարկը: