03/12/2020 17:10
«Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի. Գորգիսյանն ասում է՝ ժամանակը կգա, կխոսեն
«Լուսավոր Հայաստանն» ունի վարչապետի իր թեկնածուն: Aysor.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյան ասաց՝ «Ժամանակը կգա, այդ մասին կխոսենք»:
Ի պատասխան հարցին՝ Վազգեն Մանուկյանն իրենց համար ընդունելի՞ թեկնածու չէ՝ ասաց.
«Վազգեն Մանուկյանին չեմ ճանաչում, չեմ շփվել: Դեռ էդպես քննարկում էլ չենք ունեցել իր թեկնածության հետ կապված»:
Պատգամավորը նաև նկատեց, որ իրենց հետ Մանուկյանի առաջադրման հարցը չի քննարկվել:
«Մեր թեկնածուն շարունակում է ուժի մեջ մնալ: Երբ մեզ հետ քննարկումներ կլինեն, ըստ այդմ՝ կարձագանքենք: Բայց այս փուլում մեզ հետ ոչինչ չի քննարկվել», - ասաց նա:
Գորգիսյանը նաև ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի ունենալու վարչապետի իր թեկնածուն:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել: Նիստում որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: