03/12/2020 16:30
Ռազմական դրության պայմաններում իմպինչմենտը տեխնիկապես անհնար է, բայց Իվետա Տոնոյանը վստահ է՝ խնդիրները լուծվելու են (Տեսանյութ)
Ռազմական դրության պայմաններում իմպինչմենտի ձեռնարկումը տեխնիկապես անհնար է, բայց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը վստահ է, որ տեխնիկական խնդիրներն առաջիկայում լուծվելու են:
Թե՛ խորհրդարանական գործիքակազմով, թե՛ արտաքին հանրության ճնշման ներքո հասնելու են Փաշինյանի հրաժարականին:
Տոնոյանը կարծում է՝ միասնական թեկնածուն ընդունելի է լինելու նաև «Լուսավոր Հայաստանի» համար:
Նրա խոսքով՝ Վազգեն Մանուկյանն առաջիկա հանրահավաքին կներկայացնի ճանապարհային քարտեզը:
«Մենք լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում ունենք հայրենասիրությամբ, ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, ովքեր գիտակցում են ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունն այլևս որևէ կերպ չի կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացի, ներկայացնել երկրի տնտեսությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: