03/12/2020 11:47
Ղարաբաղ է վերադարձել արդեն ավելի քան 28 հազար փախստական
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների հերթական ավտոշարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1447 մարդ:
Ռուսաստանի զինվորականները ապահովել է շփման գծի երկայնքով շարժվող ավտոբուսների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 28 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են հայրենիք վերադառնալ այն բանից հետո, երբ նոյեմբերի 10-ին ուժի մեջ է մտել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունը: