03/12/2020 11:30
Պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների երկրորդ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցվեն
Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվում են, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին ասաց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր պետք է չառաջանա: