03/12/2020 17:03
Արսեն Թորոսյանը կամավոր է գրանցվել ռուսական պատվաստանյութի փորձարկումներում. ԱՆ
«Փաստ» թերթի պնդումները, թե Արսեն Թորոսյանը հրաժարվել է ռուսական պատվաստանյութ գնել և պայմանավորվածություններ ունի այլ կազմակերպությունների հետ, չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
«Թորոսյանը կամավոր է գրանցվել ռուսական պատվաստանյութի փորձարկումներում, իսկ պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն Հայաստանը չունի ոչ մի կազմակերպության հետ», - նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։