Եթե ինքը չվերադառնա, մայրը երբեք չի սևավորվելու, սիրած աղջիկն էլ ամուսնանալու է. Սերժանտ Դավիթ Շահնազարյանը Շուշիում զոհվելուց առաջ «հրահանգներ» է տվել

03/12/2020 19:09

Եթե ինքը չվերադառնա, մայրը երբեք չի սևավորվելու, սիրած աղջիկն էլ ամուսնանալու է. Սերժանտ Դավիթ Շահնազարյանը Շուշիում զոհվելուց առաջ «հրահանգներ» է տվել


Նա կիսատ թողեց նպատակներն ու անելիքները, բայց կիսակյանք չապրեց, 20 գարունների ընթացքում հասցրեց ավելին, քան շատերը՝ տասնամյակներում: Տողերս մերօրյա հերոս Դավիթ Շահնազարյանի մասին են, բայց վստահ եմ՝ դրանք բնութագրում են պատերազմի 44 օրերի ընթացքում հանուն հայրենիքի նահատակված յուրաքանչյուր հայորդու:

20 տարի առաջ հենց Ծիծաղի օրը՝ ապրիլի 1-ին, Շահնազարյանների ընտանիքը խինդ ու ծիծաղով լցվեց. 4 դստրիկներից հետո լույս աշխարհ եկավ երկար սպասված որդին՝ Դավիթը: Մարզական ուղի անցած ու դպրոցն ավարտելուց հետո զինվորականի ճանապարհն ընտրած երիտասարդը 2019-ի ամռանն էր զորակոչվել: Իր ընտրությամբ 6 ամիս վերապատրաստվելուց հետո՝ Հոկտեմբերյանից որպես սերժանտ ուղևորվել էր Հադրութ:

Արցախյան երկրորդ պատերազմում անցնելով բոլոր թեժ կետերն ու հաղթահարելով բոլոր մարտերը, ցերեկները կռվելով, իսկ գիշերները հետախուզական աշխատանքներ տանելով՝ ընկավ հրադադարից ժամեր առաջ՝ Շուշիի մատույցներում:

«Մենք իր համար ոչինչ չենք խնայել, բայց նա իր կյանքը մեզ համար «խնայեց»: Դավիթս գիժ, խենթ կյանքով է ապրել, արել է այն, ինչ ինքն է ցանկացել, բայց երբեք սահմանը չի անցել: Ուղղակի շատ ինքնուրույն տղա էր», - Aysor.am-ի հետ զրույցում, արցունքները զսպելով, նշեց մերօրյա հերոսի քույրը՝ Նունե Շահնազարյանը:

Դավիթի հերոսը միայն Մոնթեն կամ Նժդեհը չէր. 4 տարի առաջ նրան ոգեշնչող հերոսների ցանկում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն է ավելացել: Ռոբերտի՝ «Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն՝ ես նրա մերը» վերջին խոսքերը Դավիթին ստիպել են նույնիսկ արտասվել: Ու սեպտեմբերի 27-ին, հիշելով Ապրիլյան պատերազմի հերոսի խոսքերը, մերօրյա հերոսը երդում է տվել՝ գնալու է մինչև վերջ: Վերջին օրն էլ, կյանքի ու մահվան կռվում կրկնել է այն բառերը, ինչ՝ Ռոբերտը...

«Ավաղ՝ տղերքը գնացին, հողերն էլ հետը: Միայն Շուշիի մատույցներում այդ պահին մոտ 400-500 զինվոր է զոհվել, մաղվել... Եղբայրս մեր հողն ու ջուրը, բանակային կյանքը շատ էր սիրում: Իր դպրոցական տարիներին բանակի մասին մի սերիալ կար՝ «Բանակում», մեծ հաճույքով նայում էր, Արտյոմ Կարապետյանի հերոսին էր շատ հավանում (Մինաս, հեղ.): Իր հետ ծառայած տղաներն ասում են, որ ինքն էլ արդար ու կայացած սերժանտ էր, 2 օրվա մեջ զինվորների հետ լեզու է գտել», - նկատում է զրուցակիցս:

Ողջ մնացած ընկերներն ընտանիքին պատմել են, թե հրամանատարի պարտականությունն իր ուսերին վերցրած 20-ամյա սերժանտն ինչպես էր ամեն փամփուշտի վրա դողում: Դրանք քիչ են եղել ու փորձել է ամեն ինչ անել, որ փամփուշտի պակասը չզգան, որ քիչ զինամթերքով էլ շատ թուրք «էն աշխարհ» ուղարկեն: Կարգադրել էր՝ «սպասեք, թող մոտիկանան, ու հենց հրամայեմ, նռնակներ կգցեք»:

«Այդ 40-ից ավելի օրերի ընթացքում բոլոր մարտերում հաղթանակած է դուրս եկել: Տղաները պատմեցին, որ նույնիսկ «սպեցնազի» պարտականությունն է իր վրա վերցրել, երբ նրանք հրաժարվել են. իրենից տարիքով մեծ 2-3 տղամարդու հետ նստել, խնձորի օղի է խմել ու անցել թշնամու թիկունք՝ հաջողությամբ իրականացնելով «օպերացիան»: Մենք չէինք էլ պատկերացնում, որ մեր լավ պահած տղեն այդքան բան կարող էր անել», - ընդգծում է նա:

Դավիթի վերջին երկու զանգերը հորն ու քրոջ ամուսնուն են եղել՝ Քարին տակից. նոյեմբերին 6-ին հայրիկի հետ է խոսել, պատմել, որ թշնամին 5000 հոգով Շոշ գյուղն է լցվել: Յուրաքանչյուր կորսված շրջանից ընկճվել, բայց նույն պահին ոտքի է կանգնել, զորքին համախմբել ու առաջ գնացել:

«Ցավդ տանեմ, հանկարծ դուխդ չգցես, հենց դուխդ գցես՝ իմացիր, որ կպարտվես», - հուզմունքը զսպելով՝ միակ որդուն խորհուրդ է տվել հերոսի հայրը:

Մեկ օր անց էլ, քույրերից մեկի ամուսնու հետ խոսելիս, իրողությունը չի թաքցրել.

«Տեղներս շատ նեղ ա, օգնություն չունենք, չորս կողմում էլ թուրքն ա: Մեզ հետ ուրիշ հրամանատարներ չկան, մենք ենք՝ մերոնցով», - ասել է Դավիթն ու փեսայի միջոցով փոխանցել.

«Ես մերոնց այսօր չեմ զանգի: Դու կխոսես, կասես, որ լավ եմ: Մերոնց լավ կնայես...»

Հարազատները նոյեմբերի 7-ից 15-ը Դավիթից տեղեկություն չեն ունեցել, ամեն վայրկյան զանգի են սպասել՝ հույս ունենալով, որ լռության պատճառը զուտ տեղի անհարմարությունը, կամ կապի բացակայությունն է: Մեկտեղ, իրենց մեջ ուժ էին գտել ու նրան փնտրում էին նաև վիրավորների ու զոհերի շարքերում՝ այցելելով հիվանդանոցներ ու դիահերձարաններ... Ցավոք, գտան անմահացածների շարքում՝ կոտրված ոտքով ու խոցված սրտով:

«Մեզ ասացին, որ ոտքն ու սիրտը միանգամից է խոցվել: Երևի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով է բեկորը թռել ու սիրտը մտել: Միշտ խոսելուց ինքը հայրիկիս ասում էր՝ «պապ, ես թուրքի հետ դեմ-դիմաց կռվելուց չեմ վախենում, ես օդից եմ վախում, քանի որ մեր օդը պաշտպանված չի, ու չենք կարողանում իրենց պատասխանենք»: Փաստորեն, հենց դրանից էլ գնաց... Մեզ բոլորն ասում են՝ ինչպես ձեր տղան էր հերոս, այդպես էլ դուք կարողացաք այդ ամենը հերոսաբար տանել: Երբ եղբորս զոհվելու մասին իմացանք, հայրս բոլորիս հավաքեց ու ասեց՝ «եկեք բոլորս իրար մի բան խոստանանք. գիշերը վերմակի տակ կլացենք, կբղավենք, բայց առավոտյան ժպիտով մեր տղուն կընդունենք ու ճամփու կդնենք»: Այդպես էլ արեցինք... Զգում եմ, որ մայրս հանուն մեզ՝ իր 4 աղջիկների, ցավն իր մեջ խեղդում ու ժպտում է, բայց հաճախ ուզում է մենակ մնալ, որ լացի, հանգիստ ու առանց կաշկանդվելու լացի», - հուզմունքով մանրամասնում է Նունեն:

Դավիթը սիրած աղջիկ ուներ, առաջիկայում պատրաստվում էր նշանադրվել: Քույրը կեսկատակ-կեսլուրջ եղբորն ասել էր՝ «մազերս երկարացնում եմ, որ հարսանիքիդ սիրուն սանրվածք անեմ»:

«Ես հարսանիք չեմ անելու», - զինվորականին բնորոշ՝ կարճ ու կոնկրետ պատասխանել էր սերժանտը:

«Մայրիկիս երազանքն էր, որ իրեն մեծ հարսանիք անենք: Բայց եղբայրս երևի գիտեր, զգում էր, որ ինձ այդպիսի բան ասեց: Մայրս Դավիթի ծնվելուն երկար է սպասել, երազել է տղա ունենալու մասին: Բայց վերջերս խոստովանեց՝ զգում էր, որ որդուն կորցնելու է: Այդ միտքն իրեն հանգիստ չի տվել հատկապես պատերազմի օրերին. բանն այն է, որ տատիկս ու իր երեք քույրերն էլ մեկ եղբայր ունեին, ով Հայրենական պատերազմից չի վերադարձել, նույնը պապիկիս հորեղբայրը, հայրը... Մամաս անընդհատ կրկնում էր՝ ես վախենում եմ, էս տանից պատերազմ գնացող մարդը հետ չի գալիս», - հոգոց հանելով՝ ընդգծեց զրուցակիցս:

20-ամյա, բայց արդեն փորձառու զինվորը, ռազմաճակատում գիտակցված մահվան գնալով՝ օրեր առաջ մորն ու սիրելիին հրահանգել էր ու խոստում վերցրել՝ եթե ինքը չվերադառնա, մայրը երբեք չի սևավորվելու, սիրած աղջիկն էլ ամուսնանալու է:

Դավիթն ու ծնողները վերջին անգամ հանդիպել էին 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ անակնկալ եկավ տուն՝ հայրիկի ծնունդը շնորհավորելու:

Դավիթ Շահնազարյանը Տավուշի մարզի Իջևանի շրջանի Աճարկուտ համայնքից է: Մեծ նպատակներ ուներ, գործարար էր ուզում դառնալ, հայրենի Աճարկուտը շենացնել: Նույնիսկ որոշել էր, թե բիզնեսն ինչից է սկսելու... Արցախցի զինընկերներից մեկին էլ խոստացել էր՝ իրենց գյուղ է տանելու, տուն է տալու ու իրար հետ գործ են «դնելու»:

«Ընկերասե՞ր էր»՝ հարցիս ի պատասխան Նունեն ժպտում է՝ «շատ, նույնիսկ ավելին»:

«Եղբայրս սամբոյի Հայաստանի փոխչեմպիոն է, այնինչ, կարող էր չեմպիոն լինել: Բոլորս զարմացանք, երբ պարտվեց. հանդիպման ավարտից հետո մեզ ասաց. «Մրցակցիս սիրած աղջիկը դահլիճում էր, ճիշտ չէր լինի իր ներկայությամբ իր սիրելիին «տապալել»»... Ընկերների պատմելով՝ իր մարդասիրությունն ու ընկերասիրությունը դրսևորվել է նաև ռազմի դաշտում. պատերազմի օրերին տանկն իրենից քիչ հեռավորության վրա պայթել է, ձեռքն ու ոտքը վիրավորվել են: 2-3 ժամ անգիտակից է եղել: Երբ շտապօգնության մեքենան մոտեցել է, ինքն էլ ուշքի եկած է եղել, չի նստել մեքենան: Ուրիշ վիրավորի է նստեցրել, իր վերքերն էլ վիրակապելուց հետո ժպիտով ասել՝ դուք գնացեք, ես արդեն լավ եմ: 5 հոգով ճանապարհն են հսկել, որ շտապօգնությունն անվտանգ անցնի», - վերհիշում ու ընկերների պատմածը փոխանցում է հերոսի քույրը:

Մտաբերելով անցած տարիները՝ նկատում է՝ կարծես եղբայրը գիտեր, որ իր կյանքը կարճ է, ու փորձում էր լիարժեք ապրել, ամեն վայրկյանը վայելել: Ու երևի հասցրել էր այդ կարճ ժամանակում ամեն ինչ ունենալ, բացի ընտանիքը՝ կինն ու զավակը:

Ի դեպ, համեստ ժպիտով, ծխախոտը ձեռքին այս տղան հրադադարից օրեր առաջ հայտնվել էր ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի տեսախցիկի «թիրախում»:

Այդ նկարն ու տեսանյութն էլ դարձան նրանից, այնտեղ գտնվող շատերից մնացած վերջին վկայությունները:

Շահնազարյանների ընտանիքը մտածում է Դավիթի հիշատակին հուշաղբյուր կառուցելու մասին: Աճարկուտցի երիտասարդներն էլ դիմել են նրանց՝ խնդրելով թույլ տալ, որ այդ միտքն իրենք իրագործեն: Ծնողները համաձայնվել են մեկ պայմանով՝ ֆինանսական մասն իրենք են հոգալու:

«Մեր գյուղում խաղահրապարակ չկա, ուզում ենք նաև երեխաների համար խաղահրապարակ կառուցել: Մեր տղեն էրեխու ճիչ չի լսել, մտածում ենք՝ թող իր անվան հրապարակում անընդհատ էրեխու ճիչ լինի: Չգիտեմ՝ արդյունքում որ մտահղացումը կյանքի կկոչենք, բայց մի բան հաստատ կանենք: Մեզ հիմա միայն դա է մնում, ուրիշ բան մեր Դավիթից չունենք», - արցունքները սրբելով՝ շեշտում է Նունե Շահնազարյանը:

Դատարկությունը հատկապես շոշափելի է, երբ պատերազմը պարտությամբ է հանգուցալուծվում: Զգուշությամբ հարցնում եմ՝ իզո՞ւր էր Դավիթի նահատակվելը, թե՞ դա էլ հայրենիքի՝ թեկուզ մի կտորի փրկության գինն էր:

«Մեր տղերքի արածը երբեք չպիտի ջուրը գցենք: Ինքը գիտակցված է անցել պատերազմը, ու այս պահին ամենամեծ երազանքս այն է, որ Հադրութն ու Շուշին հետ գան մեզ: Դավիթս այնտեղ քայլել է, ես չեմ ուզում, սիրտս կտոր-կտոր է լինում, երբ պատկերացնում եմ, որ թուրքի ոտքն է դիպչում իր ման եկած տեղերին: Ու նաև շատ եմ ուզում, որ մեր կորած, գերի ընկած բոլոր զինվորները ողջ-առողջ տուն վերադառնան: Այլևս ոչ ոք այսպիսի վիշտ թող չտեսնի, սա ահավոր բան է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է հերոսի քույրը:

Դավիթ Դարչոյի Շահնազարյանի մարմինն ամփոփված է Շահնազարյանների ընտանեկան գերեզմանատանը: Եռաբլուրում հուղարկավորելու առաջարկին հերոսի հայրը չի համաձայնվել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան