03/12/2020 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1277 դեպք, մահերի թիվն ավելացել է 37-ով
Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 138 508 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1277-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 113 228 (+1433) մարդ, այս պահին բուժվում է 22 448-ը (-193):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2832 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2254 (+26), իսկ այլ պատճառներով՝ 578 (+11):
Մեկ օրում մահացել է 37 մարդ: