04/12/2020 19:48
Ռուսաստանի և Ղարաբաղի միջև շուտով չվերթներ կսկսվեն. Աղբյուր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը. դեկտեմբերին Ռուսաստանից առաջին թռիչքները կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում:
«Հիմա երկու կողմերն էլ` մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար», - ասել է Ռիա Նովոստի գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ օդային նավահանգիստը սպասարկելու է նաև ուղևորատար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև՝ Ռուսաստանի մարզերից:
Մեկ այլ աղբյուր հաստատել է այս ծրագրերի հավաստիությունը: Ըստ նրա, «հավանաբար այս ամսվա վերջին մենք ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարելու Լեռնային Ղարաբաղում»: