04/12/2020 13:37
Պարտությունը վարչապետի հրաժարականի բավարար հիմնավորում չէ. Վահե Ղալումյան
Չեմ կարծում, որ խորհրդարանը վարչապետի իմպիչմենտի գործընթաց կսկսի: Իսկ մնացածն ընդդիմության իրավունքն է: «Լուսավոր Հայաստանն» իրավունք ունի վարչապետի թեկնածություն առաջադրել, նույնը՝ ընդդիմադիր 16 կուսակցություններն՝ իրենց օրակարգով, լրագրողների հետ զույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
«Խորհրդարանական մեծամասնությունը նման օրակարգ չունի: Պայթյունավտանգ իրավիճակ չեմ տեսնում, ընդդիմադիր կուսակցությունները միայն հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց հիմնավորում չեն ներկայացնում», - նշեց իշխանական պատգամավորը:
Լրագրողների հարցին՝ պարտությունը բավարար հիմնավորում չէ՞, Ղալումյանը պատասխանեց՝ ոչ: «Մենք պարտվել ենք միասին, ընդդիմությունն էլ է մեզ հետ եղել», - ասաց նա: