04/12/2020 09:45
«Հրապարակ». Խմբին, որը հրապարակային և կուլիսներում աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ «Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։ Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլև ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։
Այն խմբին, որը հրապարակային և կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։
Այն պատգամավորները, ովքեր քննադատում են Փաշինյանին հայտնի փաստաթուղթը ստորագրելու և հատկապես այն պատճառով, որ չի խորհրդակցել ու չի տեղեկացրել իրենց, «դավաճաններն» են որակվում։ Սրանք փոքր հնարավորության դեպքում պատրաստ են լքել շարքերը։ Կա նաև չկողմնորոշված մասսա, որը դեռ խուսափում է կարծիք հայտնելուց և իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։