04/12/2020 12:34
«Սիսական» ջոկատի հրամանատարը Փաշինյանին մենամարտի է հրավիրում՝ նրան տալով առաջին կրակոցի իրավունք
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մենամարտի է հրավիրում՝ նրան տալով առաջին կրակոցի իրավունք: Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը.
«Ես իմ տեսակով ասպետ եմ: Յուրաքանչյուրի հետ կարող եմ մենամարտի դուրս գալ: Եթե գերագույն գլխավոր հրամանատարն ունակ է ինձ հետ մենամարտելու, ես իրեն հրավիրում եմ մենամարտի՝ տալով տեղի, ժամանակի, զենքի ընտրության և առաջին կրակոցի իրավունք»:
Մինասյանը նաև ընդգծեց, որ Փաշինյանին չի հաջողվելու իր վրա գործ «կարել»: