04/12/2020 11:06
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1184 դեպք, մահերի թիվն ավելացել է 28-ով
Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 139 692 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1184-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 114 990 (+1762) մարդ, այս պահին բուժվում է 21 842-ը (-606):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2860 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2277 (+23), իսկ այլ պատճառներով՝ 583 (+5):
Մեկ օրում մահացել է 28 մարդ: