04/12/2020 12:03
Երբ պատերազմը դեռ Ջաբրայիլում էր, գերագույն գլխավոր հրամանատարը Սյունիքում ասում էր՝ «եկեք փրկենք Սյունիքը». նա առաջին խուճապ ստեղծողն էր. Աշոտ Մինասյան
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը գեներալ ընկեներին խնդրում է գալ ու ներկայացնել պատերազմի մասին իրականությունը, որից պարզ կդառնա՝ ովքեր են իրական պարտվողներն ու իրական դավաճանները:
«Երբ պատերազմը դեռ Ջաբրայիլում էր, երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գնում հասնում է Սյունիք, Գորիսում հանդիպում է համայքների ներկայացուցիչների, զինվորականների հետ, ասում է՝ ժողովուրդ, եկեք փրկենք Սյունիքը: Առաջին խուճապ ստեղծողը դառնում է գերագույն գլխավոր հրամանատարը»:
Նրա խոքով՝ մեղրեցին, կապանցին, ով կռվում է Ջաբրայիլում, երբ լսում է գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը՝ «եկեք փրկենք Սյունիքը», հարց է ունենում՝ «այդ դեպքում ես ինչո՞ւ եմ Ջաբրայիլում, երբ Սյունքը վտանգված է» և, բնականաբար, պետք է հետ գար Սյունիքը պահելու: