04/12/2020 11:47
Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ ադեկվատ, գուցե, հարբած վիճակում հրաման է արձակել՝ խոստանալով հերոսի կոչումներ. Աշոտ Մինասյանը պատերազմական դրվագ ներկայացրեց
Պաշտոնների էին նշանակում ու հերոսի կոչումներ շնորհում մարդկանց, ովքեր ոչինչ չէին արել: Պատերազմական այդ իրավիճակն ասուլիսի ժամանակ արձանագրեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Սիսական» ջոկատի հրամանատարը ներկայացրեց նաև իր ու գեներալ Մանվել Գրիգորյանի հեռախոսազրույցը, որի ձայնագրությունն, ըստ նրա, համապատասխան մարմինները կարող են գտնել: Իսկ զրույցը պատերազմական դրվագի մասին է եղել: Մինասյանը իրավիճակը մանրամասնելով՝ ասաց.
«Գերագույն գլխավոր հրամանատարը, որը ոչ ադեկվատ, գուցե, հարբած վիճակում հրաման է արձակում, որ եթե կարողանան գրավել Լելե Թեփեն, հերոսի կոչումներով կպարգևատրի: Չկայացած գեներալիտետը փաստն ընդունում է որպես իրողություն և հրաման, անցնում է հարձակման: Երբ զեկուցում են, մեկին՝ գեներալի, երկուսին հերոսի կոչում է շնորհում: Նպատական այն է, որ ներկայացնի՝ «դուք տվել եք Լելե Թեփեն, ես ազատագրել եմ»: Ոգևորվելով այդ ամենից՝ սկսում են առաջանալ մինչև համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ իրավիճակը Գրիգորյանի հետ քննարկելով, նա հարցնում է՝ «ի՞նչ վիճակ է, զորքը հասե՞լ է տանկերի հետևից»:
Չներկայացնեմ՝ ինչքան տանկ ենք տվել թշնամուն, որքան զոհ ենք տվել: Եթե զինվորը տանկերի հետ նույն տեղում չի, մեր տանկերը դառնում են թիրախ թշնամու համար: Զորքը սկսում է թափով նահանջել: Փախնող զորքի հրամանատարին շնոհում են հերոսի կոչում: Եվ ոչ ոք չի ասում՝ ինչպե՞ս է ստացվում: Փախնող զորքի հրամանատարին, խոսքը նաև Սիսիանի գնդի հրամանատարի մասին է, նշանակում են Սովետաշենի գնդի հարամանատար»:
Մինասյանը կարծում է՝ դա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր:
Դավաճանություն էր, որի համար հիմնական մեղավորը, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն է: