04/12/2020 10:19
«Իրատես». Վաղարշակ Հարությունյանն օտար մարդ է դիտարկվում զինվորականների շրջանում
«Իրատես» թերթը գրում է.
«Վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից ՊՆ նախարար նշանակված Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն նախարարությունում չի ընդունվում, այլև օտար մարդ է դիտարկվում զինվորականների շրջանում։
Ավելին, նա դեռ չի կարողանում մտնել բուն գործառույթների մեջ, քանի որ խնդիրների թնջուկն այնքան մեծ է ու բարդ, որ առնվազն պետք է դրանց թելը գտնել ու առաջ գնալ։ Սակայն, ասում են, սա չի խանգարում, որ նորանշանակ նախարարը պաշտպանական գերատեսչությունում կադրերին յուրային ու օտար համարի, փաշինյանական սև ու սպիտակի քաղաքականությունը ներմուծի պաշտպանական ոլորտ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։