05/12/2020 16:24
Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետի աթոռին այս պահին ունենք քաղաքական դիակ: Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է: Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա:
Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք է», - ասաց Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, որը ստում է ամեն օր, ամեն առիթով և նույնիսկ՝ անառիթ:
«Նա այնքան է ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ: Նա մոլագար է, արկածախնդիր, անհավասարակշիռ», - ասաց Արթուր Վանեցյանը: