05/12/2020 10:50
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Մեղրի բառ կա, ո՛չ էլ՝ միջանցք. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառությայն մեջ են դնում Մեղրիի միջանցք հասկացությունը, այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՛չ Մեղրի բառ կա, ո՛չ էլ՝ միջանցք, միջանցք բառ կա Լաչինի կապակցությամբ», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ Մեղրիի մասով միջանցք բառ չկա, կա տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշարջափակում։
«Եթե մենք ապագայի մասին պիտի մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին, արդյոք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան ու Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը, կարծում եմ՝ այո, եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում, բայց հիմա շատ ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու», - ասաց նա։