05/12/2020 11:11
Թույլ չենք տալու. ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ. Փաշինյան
Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները որևէ կերպ չեն վիճարկվել, 2018 թվականի ընտրություններն էին, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ հիմա Հայաստանում տեղի ունեցող որոշ քաղաքական պրոցեսների իմաստը պարզ է՝ որոշ շրջանակներ ուզում են ամեն ինչ անել, որ 2018 թվականի ընտրությունները միակն էլ մնան, որոնցում ժողովուրդն ինքն է կայացրել որոշում, սա թույլ չենք տալու, ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ», - ասաց Փաշինանը։
Նա նշեց, որ այս օրերին ինչ մեղադրանքներ ասես՝ դրվում են շրջանառության մեջ։
«Այդ հարցերից որևէ մեկն անպատասխան չի մնալու, բայց չենք կարող բոլոր ասածներին նույն պահին արձագանքել, հակառակ դեպքում՝ կստացվի, որ ամբողջ օրը պետք է անցկացնենք տեսախցիկների առաջ», - ասաց վարչապետը։