05/12/2020 17:54
Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս. եթե չհեռանա՝ դիմելու են անհնազանդության ակցիաների (Տեսանյութ)
Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս։
«Մենք մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ Նիկոլն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա ու հեռանա», - այս մասին կառավարական առանձնատան մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, թե սա Նիկոլ Փաշինյանի վերջին ժամերն են, որ բնակվում է կառավարական տանը։
«Նիկոլը պետք է հեռանա և վերջ», - հայտարարեցվ Սաղաթելյանը։
Նա հայտարարեց՝ եթե մինչև երեքշաբթի՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների։