05/12/2020 11:07
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1267 դեպք, մահերի թիվն ավելացել է 35-ով
Հայաստանում դեկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 140 959 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1267-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 116 066 (+1076) մարդ, այս պահին բուժվում է 21 998 (+156):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2895 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2309 (+32), իսկ այլ պատճառներով՝ 586 (+3):
Մեկ օրում մահացել է 35 մարդ: