06/12/2020 13:36
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 978 դեպք, մահերի թիվն ավելացել է 19-ով
Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 141 937 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 978-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 116 796 (+730) մարդ, այս պահին բուժվում է 22 227 (+229):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2914 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2326 (+17), իսկ այլ պատճառներով՝ 588 (+2):
Մեկ օրում մահացել է 19 մարդ: