07/12/2020 10:40
1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է. Լուսանկարներ
1988 թ. դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ին վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:
32 տարի առաջ դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Երկրաշարժից 32 տարի անց ոչ պաշտոնական տվյալներով Գյումրիում դեռ 2300 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում։