07/12/2020 15:06
Լավրով. Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում նոր է դուրս գալիս թեժ փուլից
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս դուրս է գալիս թեժ փուլից: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով բանակցությունի անցկացումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի հետ:
«Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարության կարևորությունը, որն այսօր բոլորը ստիպված են ճանաչել: Այն թույլ է տվել կանգնեցնել պատերազմը, նաև ապահովել փախստականների վերադարձն իրենց օջախներ», - ասել է Լավրովը: