07/12/2020 11:20
Լոռիում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, վստահեցնում է մարզպետը
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում։
«Ոչ», - Aysor.am-ի՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտութուն չե՞ք տեսնում հարցին ի պատասխան ասաց Ղուկասյանը։
Ի տարբերություն մի քանի մարզերի, որտեղ համայնքապետերը, ավագանին, պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Լոռու մարզպետը վստահեցրեց, թե իրենց մարզում նման պահանջ չկա։
«Նման պահանջ համայնքապետերի մակարդակով չկա», - նշեց մարզպետը։