07/12/2020 11:13
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 407 դեպք, մահերի թիվն ավելացել է 25-ով
Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 142 344 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 407-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 117 649 (+853) մարդ, այս պահին բուժվում է 21 756 (-471):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2939 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2344 (+18), իսկ այլ պատճառներով՝ 595 (+7):
Մեկ օրում մահացել է 25 մարդ: