07/12/2020 15:11
ՀՀ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղի կարգավորման գործընթացում ներդրած ավանդի համար
ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում կրակը դադարեցնելու ուղղությամբ մեծ ներդրման և ջանքերի համար:
«Կցանկանայի իմ խորին շնորհակալությունը հայտնել ռուսական կողմին և անձամբ ձեզ՝ Սերգեյ Վիկտորովիչ, ձեր մեծ ներդրման և հետևողական ջանքերի համար, որոնք ուղղված են եղել հակամարտության գոտում ամբողջական կրակի և ռազմական գործողությունների դադարեցմանը», - ասաց նախարարը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: