Դերենիկ Կիրակոսյան ավագին Եռաբլուրում չհուղարկավորեցին, Դերենիկ Կիրակոսյան կրտսերը տեղ գտավ այնտեղ. Ճակատագիրը պապի ու թոռան համար նույն ճանապարհն էր պատրաստել

07/12/2020 18:58

Դերենիկ Կիրակոսյան ավագին Եռաբլուրում չհուղարկավորեցին, Դերենիկ Կիրակոսյան կրտսերը տեղ գտավ այնտեղ. Ճակատագիրը պապի ու թոռան համար նույն ճանապարհն էր պատրաստել


Եռաբլուրը նոր «կյանք» է առել, երիտասարդացել է, եռաբլուրն այսօր 20-րդ դարավերջի ու 21-րդ դարի սերունդ է: Արցախյան երկրորդ պատերազմը հարստացրեց հերոսների պանթեոնը: Ու այնտեղ այսօր քառասունք է՝ 23 ամյա Դերենիկի քառասունքը...

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի 2-ում զոհված մերօրյա հերոսը կրում է 1994 թվականին Աղդամում զոհված պապիկի անունը, ով նախապես հրահանգել էր՝ զոհվելու դեպքում իրեն հուղարկավորել ոչ թե Եռաբլուրում, այլ՝ ընտանեկան գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

«Պապիկիս եղբայրը՝ Մաքսիմ Կիրակոսյանը, Ոստիկանության ծառայող էր: Նա ևս ծառայության ընթացքում էր զոհվել, հուղարկավորված էր Հայկաշենում: Պապիկս՝ ավագ Դերենիկ Կիրակոսյանը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ասել էր, որ զոհվելու դեպքում իրեն եղբոր կողքին հուղարկավորեն: Այդպես էլ արել են: Արցախյան երկրորդ պատերազմում Եռաբլուրի նրա տեղը գրավեց եղբայրս՝ Դերենիկը», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Մարգարիտա Կիրակոսյանը:

Դերենիկն Արցախ էր մեկնել կամավոր. պատերազմը սկսելուն պես մտերիմ ընկերներով հավաքվել ու ռազմաճակատի ճանապարհն էին բռնել: Անբաժան ընկերները մինչև վերջին վայրկյանը միասին են եղել, բազմաթիվ փորձանքներից են ազատվել, իրար հետ էլ «վերադարձել» են՝ որպես նահատակ, որպես մերօրյա անմահ հերոսներ, որոնց հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ նույն օրը, նույն ժամին, նույն վայրում՝ 5-րդ մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցում:

«Եղբայրս զոհվել է հոկտեմբերի 29-ին, հուղարկավորել ենք նոյեմբերի 1-ին: Դերենիկը սեպտեմբերի 29-ից Արցախում էր. հենց կռիվը սկսվեց, նա միանգամից ոտքի կանգնեց, թե գնում եմ պապիս կիսատ թողած գործն ավարտին հասցնեմ», - հիշում է զրուցակիցս:

Երբեմն ասում են, որ անունները մարդկանց ճակատագրեր են որոշում: Գոնե միլիոնից մեկի դեպքում այդպես է լինում: Ավագ և կրտսեր Դերենիկ Կիրակոսյաններն այդ բացառիկներից էին. զոհվեցին թեև 26 տարվա տարբերությամբ, սակայն նույն հող ու ջրի համար ու նույն պայմաններում. ինչպես պապը, այնպես էլ՝ թոռը, նահատակվեցին տուն վերադառնալուց ժամեր առաջ, նահատակվեցին 6 ընկերներով:

«Պապիկս էլ է տուն գալու օրը զոհվել. 1994 թվականի ապրիլի 19-ին, նորից 6 հոգով շրջափակման մեջ են ընկել ու 6-ն էլ զոհվել են: Եղբորս դեպքում էլ պատմությունը կրկնվեց. 31 օր պատերազմելուց հետո սպասելիս են եղել մեքենային, որ տուն վերադառնան: Հենց այդ սպասման ընթացքում էլ տեղի է ունեցել ահավորը, անդառնալին: Այդ պահն 20 զոհերի մեջ 6-ը մանկության ընկերներ էին... Դերոն չէր ասել, որ տուն է գալու: Տուն զանգելուց միայն մեկ բան էր ասում՝ «մամ, դուխով, էստեղ օդը վրես եկել ա, չաղացել եմ, կարագ ու մեղրով ենք նախաճաշում»: Երբեք չի տրտնջացել: Միայն մեծ եղբորս խոստովանել է՝ «այնքան էլ լավ չի մեր վիճակը, կգամ, կպատմեմ, հեռախոսով ասելու չի»: Նույնիսկ տեղը չէր ասում: Միայն վերջում՝ հոկտեմբերի 28-ին, երբ ավագ եղբայրս պնդել էր տեղն ասել, ասել է՝ «2-րդ մասիվ եմ»: Եղբայրս միանգամից հասկացել էր՝ Մարտունի 2-ում է», - պատմում է Մարգարիտան:

Անօդաչու թռչող սարքի հարվածից 23 հոգուց փրկվել են երեքը, ովքեր ջրի էին գնացել: Տղաների զոհվելու մասին առաջինն իմացել է եղբայրը՝ Սարգիսը, սակայն մինչև վերջին վայրկյանը հույսը չի կորցրել. գուցե ջրի գնացած երեք տղաներից մեկը հենց Դերենի՞կն է, գուցե ճակատագիրն այս անգամ բարեգո՞ւթ է... Ցավոք, Արցախ գնալուց հետո հույսը մարել է՝ Դերոն զոհվածների մեջ էր:

«Հրաշքով ողջ մնացած տղաները պատմեցին, որ իրենք արդեն ջրից վերադառնալուց են եղել ու շատ քիչ հեռավորության վրա տեսել են, թե ինչպես է ԱԹՍ-ն տղաների վրա իջնում, բայց վայրկյաննների հարց էր, չեն հասցրել ոչինչ անել: Երեք տղաներից մեկի եղբայրն էլ է զոհվածների մեջ եղել: Ի դեպ, ողջ մնացած տղաներից մեկը ևս Դերոյի մանկության ընկերներից է: Նա էլ վիրավորվել է, ոտքերի մեջ բազմաթիվ բեկորներ կան: Ընկերների հուղարկավորությանը հիվանդանոցից փախել, եկել էր, ու այդ ոտքերով ո՜նց էր վազում տղերքի հետևից, այս դիակի կողքից մյուսի մոտ: Այդ ցավերի մեջ իր ապրումները տեսնելով՝ մենք մեր ցավը, կարծես, «մոռանում» էինք», - արտասվելով պատմում է հերոսի քույրը:

Եղբոր զոհվելու մասին Սարգիսն առաջինն իր կնոջը՝ Լիանային է ասել, այնուհետև հորաքրոջ դստերը, ում հետ շատ մտերիմ են: Երրորդն այդ մասին իմացել է հարազատ քույրը՝ Մարգարիտան:

«Սաքոն այդ օրերին նորից Երևանում էր, բայց կրկին մեկնելու էր Ղարաբաղ: Զանգեցի, խնդրեցի, որ չգնա: Ասեց՝ ես չեմ գնա, բայց դու պիտի գաս Երևան: Դեռ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մտքովս էլ չէր անցնում, որ Դերոս էլ չկա: Մեկ օր առաջ էի հետը խոսել: Միայն այդ օրը չէի խոսացել: Առավոտյան մայրիկիս հարցրի՝ զանգե՞լ է, ասեց չէ, երևի «զարյադկեն» նստած է... Ես ամեն օր աղոթում էի, ու երևի մենակ այդ օրը չէի աղոթել, որ Դերոյիս ոտքով-ձեռքով տուն բերի, իմ գործերով էի տարված: Աստված երևի չներեց, որ այդ օրն իրեն չէի խնդրել», - արցունքների մեջից մի կերպ արտաբերում է Մարգարիտան:

Երեք երեխաներից կրտսերը Դերենիկն է՝ 1997 թվականին ծնված: Քրոջ ու եղբոր հետ տարիքային տարբերությյունը 9 և 7 տարի է: Մասնագիտությամբ խոհարար էր: Ի դեպ, կամավորագրվելիս իր զինվորական գրքույկը չէր տարել:

«Որ տեսնեն խոհարար եմ եղել, ինձ չեն տանի: 8 ամիս Նոյեմբերյանում պոստ եմ պահել (պարտադիր զինվորական ծառայության 2 տարիներից 8 ամիսները Նոյեմբերյանում է անցկացրել, հեղ.), որ ինձ խոհարար լինելու համար չտանե՞ն Ղարաբաղ», - ասել էր հերոսն ու ճամփա ընկել:

«Մայրս շաքար ունի, ինսուլտ է տարել: Ես շատ էի խնդրում, ասում էի՝ մի գնա, բայց անդրդվելի մնաց: Ասում էր՝ «քուր, ես որ չգնամ, մյուսը չգնա, ո՞վ է մեր երկիրը, տունը, հողը պահելու» », - մանրամասնում է Aysor.am-ի զրուցակիցը:

Հրաշալի երգում էր՝ հատկապես հայրենասիրական, ֆիդայական երգերը: Կրկին զարմանալի զուգադիպությամբ՝ շուրթերից անպակաս էին «Տեղս պահեք բլուրում» և «Կամավոր» երգերը, որոնք ամեն առիթի հնչեցնում էր:

««Նա զենքի հետ պսակվելու է գնում, սիրահարված է կռվում» տողերը կարծես հենց իր համար էր, դրա համար էլ այդպես սրտանց էր երգում: Երևի գիտեր, թե ինչ ճակատագիր է իրեն սպասվում: Պատերազմի սկսելուց օրեր առաջ երազներում իրեն իրենց մոտ կանչող մահացած մարդկանց էր տեսնում, որոնց նույնիսկ չէր ճանաչում: Այդ երազների մասին մայրիկիս է պատմել», - փորձելով ճակատագրի նշաններն ու հուշումներն իրար կապել՝ նկատում է Մարգարիտան ու ցույց տալիս եղբոր կատարմամբ երգերի տեսագրությունները:

Դերենիկի սիրած աղջիկը վրացահայ է, մանկավարժի ընտանիքից: Քույրն անձնապես չի ճանաչում, չի հասցրել ծանոթանալ եղբոր ընտրյալի հետ, բայց աղջիկը մինչև այսօր էլ կապ է պահում սիրելիի ծնողների հետ, զանգում է, խոսում: Հոկտեմբերին պատրաստվում էին նշանադրվել: Պսակադրվեց, բայց զենքի հետ...

«Ես իր հուղարկավորության օրն էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում. «պսակվեցիր», բայց հարսնացուդ սրտներովս չի, Դերո», - գրեթե հեկեկալով՝ ասում է քույրը:

Կիրակոսյանների զավակները 3 մասի էին բաժանված. Դերենիկը ծնողների հետ Երևանում էր բնակվում, Մարգարիտան Գյումրիում է ամուսնացել, Սարգիսն էլ կնոջ և որդու հետ Մոսկվայում էր հաստատվել: Սակայն պատերազմից օրեր անց Սարգիսը Հայաստանի ճանապարհն է բռնում, մեկ օր անց էլ՝ Արցախի: Որքան էլ տնեցիներն՝ այստեղից, Դերենիկն էլ՝ ռազմաճակատից, համոզում էին, չհամոզվեց: Կրտսեր եղբոր պես անդրդվելի էր:

Սարգիս Կիրակոսյանը ռազմաճակատ է մեկնել «Սև հովազ» կամավորական ջոկատի շարքերում: Ջոկատի հրամանատար վիրավոր Ռուստամ Գասպարյանին հենց նա է ուսերին դրած ներքև իջեցրել, հետո էլ՝ Երևան են հասցրել:

«Փակագծեր չեմ բացի, բայց Սարգիսը բանակին մոտ կանգնած, պիտանի մարդ է: Նա Քառօրյա պատերազմին էլ է մասնակցել, Թալիշում է եղել: Չնայած, ասեմ, Քառօրյա էր կոչվում, բայց ինքը դիրքերից մայիսի 21-ին է եկել: Դերենիկն էլ է Ապրիլյան պատերազմին մասնակցել, բայց որպես ժամկետային զինծառայող: Այս անգամ գնաց կամավոր... Այս վերջին պատերազմում էլ Սաքոն բազմաթիվ զինվորների կյանքեր է փրկել: Մի մասին վիրավոր է հանել, ոմանք էլ քնած են եղել, երբ թուրքն իրենց դիրքին է մոտեցել: Եղբայրս չեզոքացրել է թշնամուն՝ փրկելով 10-ից ավելի մարդու կյանք: Ինքն էլ ամեն վայրկյան կյանքի ու մահվան խաչմերուկում է եղել: Նույնիսկ պահ է եղել, զանգել է մայրիկիս ու ասել՝ էրեխուս լավ կնայեք», - նկատում է նա:

Դերենիկի զոհվելուց հետո Սարգիս Կիրակոսյանի կինն ու որդին ևս տեղափոխվեցին Հայաստան՝ Ռուսաստանում թողնելով դժվարությամբ ստեղծած իրենց տունն ու այսքան տարիների արած-դրածը:

Հոկտեմբերի 4-ից պահեստազորայինների ցուցակով Արցախում էր նաև Մարգարիտայի ամուսինը, ով նախկին զինվորական է, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Զրուցակիցս հոգոց է հանում՝ փառք Աստծո, գոնե ամուսինն ու ավագ եղբայրը ողջ ու առողջ վերադարձել են, բայց Դերենիկն այդպես էլ չտեսավ իր փոքր աղջկան:

«Սեպտեմբերի 2-ին ես երկրորդ բալիկն ունեցա, որից մեկ ամիս անց, փաստորեն, ամուսինս մեկնեց պատերազմ: Դերոն շատ էր ուրախացել աղջկաս ծնունդով, անընդհատ ասում էր՝ հարմարեցնեմ, գամ տեսնեմ Մարիամիս, թագուհուս, բայց չեկավ, չտեսավ... Մեծ աղջիկս՝ Սիլվան, քեռիին շատ էր սիրում: Հենց Դերոյին տեսնում էր, ուրախությանը չափ ու սահման չկար: Հիմա քեռու նվիրած արջուկի՝ Տեդիի հետ է քնում», - ժպիտով ընդգծում է զրուցակիցս:

Զգում եմ՝ Մարգարիտան չի հանգստանում, անընդհատ ուզում է պատմել, բայց միշտ ինչ-որ բան կիսատ է թողնում, պատմությունից պատմության է անցնում:

«Հոգիս չի աշխատում, հոգիս իմը չի», - ասում է նա ու մտաբերում.

«Դերենիկը երբ ծնվեց, ես 9 տարեկան էի: 8-9 ամսական էր, երբ մայրիկիս աշխատանքի կանչեցին: Իր բացակայության ընթացքում ես էի խնամում եղբորս, գրկած ման էի տալիս: Երբ արթնանում էր ու մաման տանը չէր լինում, կաթի փոխարեն քաղցր ջուր էի տալիս... Դա ընդամենը մի քանի ամիս է տևել, բայց այդ մի քանի ամիսների համար ինքն ինձ իր ամբողջ կյանքում շնորհակալություն հայտնեց: Թեև, ոչինչ չէր հիշում, հարևանների պատմածով գիտեր: Դերոն գնաց, որ պապիկի կիսատ գործն ավարտի: Ցավոք, այն այդպես էլ անավարտ մնաց»…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան