07/12/2020 22:23
Ինչպես է Սերժ Սարգսյանը հրաժարվել հանձնել ազատագրված տարածքները. Ձայնագրություն (Տեսանյութ)
Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը տարածել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։
Երկու նախագահները քննարկել են Արցախի հարցը։
«Մենք ուզում ենք խաղաղ ու հանգիստ ապրել։ Մեր ցանկությունը, ցավոք սրտի, բավական չէ»,-ասում է Սերժ Սարգսյանը։
«Տուր նրան շրջանները (նկատի ունի Ալիևին-հեղ.) նա կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 միլիարդ դոլար է առաջարկել»,-ասում է Լուկաշենկոն։
«Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-արձագանքում է Սերժ Սարգսյանը։