08/12/2020 15:17
Սրանք մնում են միայն այն բանի համար, որ Զանգեզուրն էլ տան. Ռեժիսոր
Մենք մարիոնետային պետություն ենք, մենք այդպես էլ անկախություն ու անկախության տեր չունեցանք: Մեզնով զբաղվում են բոլորը, բացի մեզնից, մտավորականների հավաքի ժամանակ նշեց ռեժիսոր Լևոն Դիվանյանը:
«Մենք մնացինք մարիոնետային պետություն, որովհետև անտեր երկիր ենք: Անտեր նշանակում է, որ դու չես կարող որոշում կայացնել: Ումի՞ց ենք ինչ պահանջում: Մենք տեր չունենք, Հայաստան էլ չունենք: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Արցախը կհանձնեին, հիմա Զանգեզուրն են տանելու, ո՞վ է տեր կանգնելու: Սրա՞նք. իհարկե ոչ: Սրանք մնում են միայն այն բանի համար, որ Զանգեզուրն էլ տան», - ասաց բանախոսը:
Ռեժիսորի համոզմամբ՝ Հայաստանում շատ հարմար վարչապետ է կառավարում, և սա շատ լավ առիթ է՝ երկիրը մաս-մաս անելու և բաժանելու:
«Նիկոլ Փաշինյանի մնալը նշանակում է, որ Հայաստանն էլ կկորի», - ասաց Լևոն Դիվանյանը: