08/12/2020 12:20
Այս պահից սկսած՝ մինչև 17։00-ն, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ անհնազանդության ակցիաներ անելու. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ է անում սկսկել խաղաղ անհնազանդության ակցիաները։
«Այս պահից սկսած՝ մինչև 17։00-ն, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ անհնազանդության ակցիաներ անելու», - ուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց նա։
Նա կոչ արեց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում։
Սաղաթելյանն իրավապահ համակարգին հորդորեց չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներն ու ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ։
«Նիկո՛լ, հեռացի՛ր անցնցում», - հայտարարեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները մինչև այսօր ժամը 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ էին տվել, որ հրաժարական տա ու հեռանա։
Հայտարարել էին՝ եթե մինչև այդ Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների։
Ոստիկանությունն էլ, իր հերթին, հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ փողոցների շրջափակումը, տրանսպորտի երթևեկության կազմալուծումն առաջացնում է վարչական պատասխանատվություն։