08/12/2020 11:28
«Պագոններիդ համար ես տարել երեխեքի գլուխը կերել». Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այս զորամասից անհետ կորել է 34 զինծառայող:
Ծնողները հրամանատարից պահանջում են միանալ իրենց, հանդիպում կազմակերպել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հետ։
«Ես զինվորական եմ, ես չեմ կարող հիմա շորերս հանեմ, հրաժարվեմ ու ասեմ գալիս եմ ձեզ հետ», - ծնողներին ասաց հրամանատար Արսեն Աբգարյանը։
«Պագոններիդ համար ես տարել երեխեքի գլուխը կերել», - հրամանատարին ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
«Չկա նման բան», - արձագանքեց հրամանատարը։
Նա խոստացավ զանգահարել Պաշտպանության նախարարություն ու փորձել պատասխան տալ ծնողներին։
«Քեզ հինգ րոպե ժամանակ», - հայտարարեցին ծնողները։