08/12/2020 20:05
Նիկոլ Փաշինյանը գնալու է. նա այլ ճանապարհ չունի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Այս անհնազանդության ակցիաները, այսօր երկու Վեհափառների, Հայաստանի Հանրապետության նախագահի, հեղիակություն ունեցող տարբեր մարդկանց, ՀՀ համայնքների, քաղաքաների ու գյուղերի հայտարարությունները խոսում են այն մասին, որ կա 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլը պետք է գնա, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցությա նախագահ Արթուր Վանեցյանը:
«Եվ նա գնալու է, նա այլ ճանապարհ չունի: Ինքը, եթե այսօր որոշում կայացնի և գնա, շատ ավելի ճիշտ կլինի, որովհետև ամեն մի օր հապաղելն ուղիղ սպառնալիք է մեր երկրին և մեր ժողովրդին»,- ասել է քաղաքական գործիչը: