08/12/2020 17:07
Փոխմարզպետը հերքում է, արավուսցիներն՝ ահազանգում. ադրբեջանցիներն իրենց պահուստային ֆոնդի հողերը խլում են (Տեսանյութ)
Խորհրդարանի ամբիոնից ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգ հնչեցրեց Սյունիքի Արավուս համայնքից: Մի խումբ բնակիչներ պատգամավորին տեղեկացրել են, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ հատվածում գտնվող իրենց համայնքի պահուստային ֆոնդի հողն ադրբեջանցիներն իրենցից խլում են:
«Մարդիկ մենակ են մնացել իրենց հոգսի հետ և ինձ հետ զրույցում պահանջում էին պետության ներկայացուցչի», - ասաց Թովմասյանը:
Փոխմարզպետը հայտարարել է՝ հայկական կողմից տարածքներ չեն զիջվել: Մինչդեռ պատգամավորը բարձրաձայնում է, որ հերքումը հեռու է իրականությունից: