08/12/2020 16:37
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին. երեկոյան հանդես կգանք հայտարարությամբ. Իշխան Սաղաթելյան
Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել գողանալ մեր արժանապատվությունը, մեր պատիվը։ Չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին, այս ասին հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին 17:00-ից դադարեցնել բողոքի գործողությունները։
Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները», - նշել է Սաղաթելյանը։